Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ծերություն և երկարակեցություն

Փոխեք ձեր ճակատագիրը

Փոխեք ձեր ճակատագիրը

«Պատիվ եմ ունեցել ծանոթ լինելու գերանտոլոգիայի խոշոր աստղերից մեկի՝ Կալիֆորնիայի համալսարանի պրոֆեսոր Կլոդիա Կավասի հետ։ Նա մոտ 20 տարի հետազոտություններ է անցկացրել գերծեր (90 տարի եւ ավելի) անձանց շրջանում՝ երկարակեցության բանաձեւը պարզելու համար։

 

Մինչ այդ ուսումնասիրությունների արդյունքներին ծանոթանալը բոլորին թվում էր, թե առանց կողմնակի խնամքի կարիքի, առողջ եւ երկար ապրելու համար անհրաժեշտ է ընդունել վիտամիններ, ասպիրին եւ այլն։


Մինչդեռ Կլոդիա Կավասի երկարամյա ուսումնասիրությունները նոր գաղտնիքներ են բացահայտում։ Ահա կարեւոր այն 5 պայմանները, որոնք անհրաժեշտ են երկար եւ առողջ ապրելու համար.


1. Ապրել զույգի հետ։ Եթե զույգդ ողջ է՝ դու էլ ես երկար ապրում։


2. Պետք է շատ նիհար չլինել։ Ծերերը երբ վայր են ընկնում, եթե նիհար են, շատ հաճախ կոտրում են կոնքազդրային հոդը կամ ողնաշարն են վնասում։ Իսկ եթե նորմալ ճարպային հյուսվածք են ունենում, ապա ամորտիզացիայի շնորհիվ կոտրվածք չեն ստանում։


3. Չզրկվել կյանքի հաճույքներից։ Մարդը, որ գիշեր–ցերեկ, առանց հանգստի աշխատում է, երկար ու երջանիկ ապրելու նրա շանսերը պակասում են։ Փորձը ցույց է տալիս, որ միայն ու միայն աշխատելու մասին անվերջ մտածելով, մարդն այդպես էլ աշխատանքի վրա այրվում է։


4. Խիստ դրական է քիչ քանակով ալկոհոլի ամենօրյա ընդունումը։ Դիցուկ՝ կարմիր գինի, որով մենք հարուստ ենք։


5. Եվ ամենավերջում՝ լավ ժառանգականությունը։


Դժվար է պատկերացնել, բայց լավ գենը ընդամենը հինգերորդ կարեւոր պայմանն է։ Սա հենց այն է, որ ասում են՝ ճակատագիրը հնարավոր է փոխել»,–ասում է ԵՊԲՀ նյարդաբանության ամբիոնի վարիչ, բժշկական գիտությունների դոկտոր Հովհաննես Մանվելյանը։

Հեղինակ. Անահիտ ՀԱՅԹԱՅԱՆ
Սկզբնաղբյուր. hhpress.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ